Բագրատ Եսայանը՝ «Երկիր Մեդիա»-ից հեռանալու և...

Սիրելի գործընկերներ, ընկերներ և հետևորդներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը Երկիր Մեդիա հ/ը-ում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատ Եսայանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին, ում հետ աշխատել եմ վերջին մոտ 4 տարիների ընթացքում, ինչպես նաև հեռուստաընկերության սեփականատերերին, վստահության և աջակցության համար։ Հաջողություն եմ մաղթում Երկիր Մեդիայի նոր ղեկավարությանը, տնօրեն Արտակ Սարգսյանին՝ նոր բովանդակությամբ հեռուստաընկերության վերագործարկման բարդ աշխատանքներում։ Վստահ եմ, որ Երկիր Մեդիայի լավագույն ավանդույթները պահպանվելու են և շարունակվեն։

Ես շարունակելու եմ աշխատել ոլորտում, համակարգելու եմ ԱՄՆ-ում գործող Հայրենիք Մեդիայի գործունեությունը Հայաստանում»,-գրել է նա:

Նշենք, որ Բագրատ Եսայանն աշխատում էր որպես Երկիր Մեդիա հեռուստաընկերության տնօրեն: