
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը 2016 թվականին ուսումնասիրել է Շպիցբերգեն կղզեխմբում հողամաս գնելու հնարավորությունը՝ Արկտիկայում Ռուսաստանին զսպելու համար: Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարի տեղակալ Թոբիաս Էլվուդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Արկտիկայի անվտանգության հարցը ծագեց, երբ Բորիս Ջոնսոնը արտաքին գործերի նախարարն էր, իսկ ես՝ նրա տեղակալը։ Ես փորձեցի համոզել նրան գնել որոշ հողեր Շպիցբերգենում։
Դա կղզիների խումբ է, որը բավականին կարևոր է ռազմավարական առումով։ Պետական ծառայողները և ուրիշները համաձայն չէին մեզ հետ»,-ասաց նա։
Էլվուդը նշեց, որ Մեծ Բրիտանիայի համար օգտակար կլիներ այնտեղ ակտիվներ ունենալ՝ տարածաշրջանում Ռուսաստանի գործունեությունը վերահսկելու համար։