Դա կոչվելու է պատերազմ ադրբեջանական ժառանգութ...

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.«Ադրբեջանի արագացված կարգով ընթացող թրքացման գործընթացը կարող են կանգնեցնել ահռելի հարստություններ դիզած ադրբեջանցի գեներալները, ովքեր կորցնելու շատ բան ունեն և ոչ մի բանի առաջ չեն կանգնի...

Պարտվող բանակի գեներալները միշտ էլ քավության նոխազ են փնտրում...Հարկավ, դրսից նրանց օգնողներ անպայման կգտնվեն...

Արցախում արագ հաղթանակ տանելու երազանքը հօդս է ցնդում, որի արդյունքում ռազմաճակատի գիծը կտեղափոխվի Բաքու, ուր բոլորովին այլ պատերազմ կընթանա... Դա կոչվելու է պատերազմ ադրբեջանական ժառանգության համար...»,-գրում է Հայկ Դեմոյանը։