Ցուցուլյանի որդին ինքնասանություն չի գործել

Մամուլում կեղծ տեղեկություններ են տարածվել , թե ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի որդին իբր ինքնասպանության փորձ է արել: Սակայն իրականում տեղի է ունեցել դժբախտ պատահար: «Օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Որևէ միջադեպ տեղի չի ունեցել, իսկ ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», - հայտնել են ՆԳՆ լրատվական ծառայությունից: