Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է, մենք նույնիսկ...

Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն գնելուց, բայց Հայաստանը պետք է նայի, թե ուրիշ ի՞նչ առաջարկներ կան շուկայում, էլ ո՞վ է ցորեն վաճառում, և այսօր արդեն առաջարկներ կան, ԱԺ-ում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ բացառված է, որ մեկը գա ասի՝ ցորեն ունենք, կարո՞ղ է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից: Երբ որ տեսել են մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներ ասում են՝ կարո՞ղ է հետաքրքրիր է ձեզ այդ թեման: Մենք էլ ասում ենք՝ գինը ասեք: Գինը հետաքրքրիր կլինի, կասենք հետաքրքիր է, հետաքրքիր չի լինի, կասենք, չէ, հետաքրքիր չէ»,- նշել է նա:

«Ցորեն առնելն ամուսնությո՞ւն է, մենք նույնիսկ Եզրասի օրհնությամբ ոչ մեկի հետ նման հարաբերության մեջ չենք մտել: Հիմա ինչո՞ւմն է խնդիրը»,- ավելացրել է նա:

Նշենք, որ ՌԴ ԱՀԾ-ն հայտարարել է, որ  «Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով»: