ConiFA-ն եզակի մարզական միջոցառում է, որի միջ...

Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այս օրերին մեր բոլորիս ուշադրությունը բնական ձևով կենտրոնացված է Արցախում անցկացվող ConiFA-ի (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնությանը: Այն, հիրավի, եզակի մարզական միջոցառում է, որի միջոցով մեկ անգամ ևս աշխարհին հաղորդում ենք մեր ասելիքը՝ խաղաղության և խաղաղասեր լինելու մեր ձգտումների վերաբերյալ:

Առիթից օգտվելով այսօր որոշել եմ մեկնել Մարտունի և տեղի կուսակցական ակտիվի հետ հետևել Արցախ-Աբխազիա ֆուտբոլային խաղին: Հուսով եմ՝ ֆուտբոլասերներիս աջակցությունը կօգնի մեր տղաներին երեկվա կրած ցավալի պարտությունից հետո արժանի հաղթանակ տանել:
#conifaArtsakh #football⚽️»: