Ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համա...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունվարի 19–ին, Շենգավիթի առաջին ատյանի դատարանում Քոչարյանի և մյուսների գործով դակատան հերթական նիստն է։ Նիստին մասնակցելու էր եկել նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ 

Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց դատախազների պահվածքը․«Եթե կհիշեք, անցյալ տարի մայիսի ութին՝ Շուշիի ազատագրման օրը նիստ էին դրել, դատախազներն էլ շատ ցինիկաբար ասացին՝ ձեզ Շուշին ազատագրելու համար չեն այստեղ դատում։ Այս ամենի արդյունքը եղավ այն, ինչը մենք և ուրիշները 2․5 տարի շարունակ զգուշացնում էինք։ 

Հիմա կան շատ բացեր, որոնք բանակցությունների միջոցով հնարավոր է ի օգուտ մեզ արդյունքներ ունենալ։ Ցավոք, մեր հասարակությունը մոլորված էր և այդ ամենին ականջալուր չեղան»,– ասաց Քոչարյանը։