ՉԺՀ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն պետք է դադարեցնի ուռճացնել «չ...

ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի սառը պատերազմի մտածելակերպից, վերանայի Չինաստանի վերաբերյալ իր ընկալումը և դադարեցնի «չինական սպառնալիքը» ուռճացնելը, հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Մաո Նինին խնդրել են մեկնաբանել ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում արված հայտարարությունները, որոնք վերաբերում էին Չինաստանի հետ կապված անվտանգության հարցերին՝ տեխնոլոգիաների, ռազմական գործունեության և Ռուսաստանի հետ նրա հարաբերությունների համատեքստում։

«ՆԱՏՕ-ն ներկայացվում է որպես հստակ սահմանված պարտականություններով և աշխարհագրական սահմաններով տարածաշրջանային պաշտպանական դաշինք, և այն պետք է դադարեցնի ցանկացած առիթով Չինաստանը որպես պատրվակ օգտագործելը», - հայտարարել է Մաո Նինը։

Նա ընդգծել է, որ «Չինաստանը միշտ եղել է ամբողջ աշխարհում խաղաղությանը նպաստող ուժ, երբեք չի սպառնացել որևէ երկրի և առավել ևս անվտանգության մարտահրավեր չի ներկայացնում եվրատլանտյան տարածաշրջանի համար»։

«ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի սառը պատերազմի մտածելակերպից, վերանայի Չինաստանի վերաբերյալ իր ընկալումը և դադարեցնի «չինական սպառնալիքը» ուռճացնելը», - նշել է դիվանագետը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Անկարայում հուլիսի 7-8-ը։