«Ճանապարհային ոստիկանությունը պետք է մոտիվացվի, որպեսզի ավելի լավ աշխատի։ Հիմա իրենց գումարը քչացել է, քանի որ համակարգային կոռուպցիա չկա։ Նրանք մնացել են աշխատավարձի և այն բենզինի հույսին, որ ստանում են պետությունից։ Իսկ ստանում են օրական 10 լիտր, ինչը շատ քիչ է։
Եթե ճանապարհային ոստիկանն օրինազանց վարորդի ցանկանա բռնել, կարող է ծախսել 6-7 լիտր բենզին, ինչից հետո ստիպված պետք է կանգնի», - այս մասին այսօր տեղի ունեցած քննարկմնան ժամանակ ասաց «Մի՜ արեք այսպես» ֆեյսբուքյան խմբի հիմնադիր Լևոն Հարությունյանը։
Հարությունյանը շեշտեց, որ իրենք առաջակում են վիճակագրություն ունենալ, թե որ փողոցում հատկապես ինչ խախտումների հետևանքով են մահացության դեպքեր գրանցվում։



