Չկան որևէ բարոյական սահմաններ, չկա բարոյական...

Չկան որևէ բարոյական սահմաններ, չկա բարոյական պատնեշ այսօրվա իշխանությունների համար՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և իր թիմի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանի խոսքով, այս փուլում ընտրությունների գնալը վտանգավոր է, որովհետև իշխանությունն օգտագործելու է վարչական ռեսուրսներ։

«Նույնիսկ դեռ ինչ-որ մարդիկ շարունակում են հավատալ այնպիսի անհեթեթությունների, ինչպիսին է, օրինակ, Արցախը նախկինների կողմից ծախելու թեզը։ Այս թեզը տրամաբանության բոլոր օրենքնեին դեմ է, բայց՝ ոչ հուզականության օրենքներին»,- նշեց հոգեբանը, նշելով որ դեռևս շատ են չկողմնորոշված թեզին: