Չինաստանը շատ գոհ է, որ ես ընդմիշտ բացում եմ...

Չինաստանը շատ գոհ է, որ ես ընդմիշտ բացում եմ Հորմուզի նեղուցը։ Ես դա անում եմ և նրանց համար, և ողջ աշխարհի համար։ Նման իրավիճակ այլևս երբեք չի կրկնվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք համաձայնել են զենք չուղարկել Իրան։ Նախագահ Սին ինձ ամուր-ամուր կգրկի, երբ ես մի քանի շաբաթից այցելեմ այնտեղ։ Մենք գրագետ և շատ հաջողակ համագործակցում ենք։ Մի՞թե սա ավելի լավ չէ, քան պատերազմելը։ Բայց հիշեք. եթե ստիպված լինենք, մենք գիտենք պատերազմել և անում ենք դա շատ ավելի լավ, քան որևէ մեկը»,- ասել է Թրամփը։