Չինաստանը «կջարդի նրանց գլուխը, ովքեր կփորձեն...

Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը հայտարարել է, որ Չինաստանը «կջարդի նրանց գլուխը, ովքեր կփորձեն սրտկացնել նրան», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին նա հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակի առթիվ արարողության ժամանակ:

«Չինաստանի ժողովուրդը կողմ է արդարությանը, նա չի վախենում բռնությունից, մեր ազգն ունի ազգային հպարտության եւ վստահության ուժեղ զգացմունք: Չինաստանի ժողովուրդը երբեք չի ստորացրել, չի արտաքսել եւ չի ստրկացրել այլ ազգերի: Դա չի եղել անցյալում, չկա հիմա եւ երբեք չի լինի: Չինաստանը չի հանդուրժի արտաքին ուժերի ներխուժում եւ սրտկացում: Իսկ նրանք, ովքեր կփորձեն սրտկացնել նրան, կբախվեն Չինաստանի 1,4 մլրդ բնակչության ամուր պատին, որոնք կջարդեն նրանց գլուխը»,-հայտարարել է նա: