Չինաստանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հար...

Ռուս-չինական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուքսիան՝ Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցություններում։

«Չինաստան-Ռուսաստան համապարփակ գործընկերությունը և ռազմավարական համագործակցության հարաբերությունները նոր դարաշրջանում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա», – ասել է Չժան Յուքսիան:

Նրա խոսքով, ՉԺՀ-ն և Ռուսաստանի Դաշնությունը «միշտ աջակցում են միմյանց այն հարցերում, որոնք վերաբերում են կողմերի հիմնարար շահերին և հիմնական մտահոգություններին և սերտորեն համագործակցում են միջազգային և տարածաշրջանային հարցերում»: