Չինաստանը հաջողությամբ Երկրի ուղեծիր է արձակե...

Չինաստանը հաջողությամբ Երկրի ուղեծիր է արձակել  «Շիյան-19» փորձնական արբանյակը, որը կօգտագործվի արբանյակային կապի տեխնոլոգիաների փորձերի համար։ Այս մասին տեղեկացվել է Չինաստանի աերոտիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիայի (CASC) կայքում։

Հրապարակման մեջ նշվել էոր արձակումը տեղի է ունեցել մայիսի 13-ինժամը 02:09-ին, Long March 3C հրթիռի միջոցով, Սիչան տիեզերակայանիցորը գտնվում է Չինաստանի հարավարեւմտյան Սիչուան նահանգում:

CASC-ն ընդգծել էոր արբանյակը կօգտագործվի բազմաշերտ արբանյակային գերարագ կապի տեխնոլոգիաների փորձարկման համար։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ Galactic Energy չինական ընկերությունը 2028թ. կներկայացնի աշխարհում առաջին էլեկտրամագնիսական համակարգը տիեզերք հրթիռների արձակման համար։

Նշվել է, որ սարքը գործելու է գերփոխանցող մագնիսների գործադրմամբ, որոնք թույլ կտան կրիչ սարքին բացել գերձայնային արագություն դեռ շարժիչի գործադրումից առաջ։ Համակարգը, ինչպես հայտնի է, աղմկոտ չի լինելու, ինչպես նաեւ թույլ է տալու հրթիռային վառելիք խնայել։