
Չինաստանն ու Ռուսաստանը լռելյայն առճակատում են սկսել Ղազախստանից նավթի մատակարարումների շուրջ, հայտնում է Eurasianet-ը։
Չինաստանի տնտեսության դանդաղման պայմաններում Չինաստանը ցանկանում է, որ Ղազախստանի նավթը կարողանա ազատորեն դուրս գալ համաշխարհային շուկա: Սակայն եթե այդ պաշարները հասանելի չլինեն, ապա նավթի գները կտրուկ կբարձրանան, իսկ Չինաստանից ապրանքների սպառողական պահանջարկը կսկսի նվազել, նշել է պարպերականը։
Նշվում է նաեւ, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայի մեկնարկից հետո Մոսկվան արդեն երկու անգամ արգելափակել է նավթի մատակարարումները Ղազախստանից։ Ընդ որում, Ռուսաստանի պատճառները կարեւոր չեն, գլխավորն այն է, որ այդպիսի գործողությունները Պեկինին դուր չեն գալիս։
Ըստ պարբերականի՝ Չինաստանը լռելյայն նախատել է Ռուսաստանին արգելափակումների համար։ Ընդ որում, Պեկինը պարզ հասկացրել է, որ չի պատրաստվում հանդուրժել միջամտությունը ղազախական նավթի արտահանման գործին։
Օգոստոսի 23-ին «Կոմերսանտ»-ը գրել էր, որ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի (CPC) նավթամուղով ղազախական նավթի մատակարարումները համաշխարհային շուկա կարող են կրճատվել 15 միլիոն տոննայով՝ սարքավորման այս տարի արդեն չորրորդ խափանման պատճառով:
Մինչ այս CPC-ն, որին մասնակցում են Ռուսաստանն ու Ղազախստանը, կրկին կրճատել է նավթի մղումը դեպի Ռուսաստան։ Որպես ուսական տարածք մատակարարվող հումքի ծավալների կրճատման պատճառ CPC-ն նշել է խողովակաշարի վերանորոգումը եւ նավթի արդյունահանման դադարեցումը Կաշաղանի հանքավայրում։