Չինաստանն իր միջուկային ուժերը պահպանում է նվ...

Չինաստանն իր միջուկային ուժերը պահպանում է նվազագույն անհրաժեշտ մակարդակում և չի պատրաստվում մասնակցել սպառազինությունների մրցավազքին: Այս մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է պայմանագրին համապատասխան սահմանափակումները շարունակել պահպանել ժամկետի լրանալուց հետո մեկ տարի։

«Չինաստանն իր միջուկային ուժերը պահպանում է այն նվազագույն մակարդակում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, և մտադիր չէ սպառազինությունների մրցավազք սկսել որևէ երկրի հետ», - ասել է Լին Ցզյանը՝ մեկնաբանելով պայմանագրի գործողությունների ժամկետի լրանալը։