Չինաստանի իշխանությունները կողմ են ռուս-ամերի...

Չինաստանի իշխանությունները կողմ են ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Չինաստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև կոնտակների պահպանումը, նրանց միջև հարաբերությունների բարելավումը», - ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 15-ին մեկնել է Ալյասկա, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից զատ քննարկելով ռուս-ամերիկյան հարաբերությունները: