Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում Չինաստանի արտգործնախարար Վան Ին կոչ է արել վերականգնել Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ընթացքը։
Չինաստանի արտգործնախարարության տվյալներով՝ Վան Ին ընդգծել է, որ Իրանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը հարգելով հանդերձ՝ անհրաժեշտ է նաև երաշխավորել նավագնացության ազատությունն ու անվտանգությունը։
Նա նշել է, որ միջազգային հանրությունը հետաքրքրված է նեղուցում կայունությամբ և հավելել, որ Չինաստանը պատրաստ է շարունակել ջանքերը՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և հարաբերությունները բարելավելու համար։



