Չեղարկե՛ք հանրաքվեն և անցե՛ք կառավարման արտակ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է նոր կորոնավիրուսի պանդեմիայի մասին։ Չեղարկե՛ք հանրաքվեն և անցե՛ք կառավարման արտակարգ ռեժիմի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, «Ուշքի՛ եկեք» գրառման մեջ նշել է «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

«Եթե ձգձգեք, մեր քաղպաշտպանության ու առողջապահության համակարգերի և առհասարակ պետական կառավարման ամբողջ համակարգի, անմխիթար վիճակի պատճառով կարող ենք ազգային աղետի մեջ հայտնվել», գրել է Վ.Ավետիսյանը։