
Լեգենդար ըմբիշ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ,ոչ մեր կամքով, անկախանալուց 30 տարի անց պետք է գրեթե զրոյից պետություն ստեղծենք։ Հույժ կարևոր է, այս անգամ ևս չձախողենք՝ թույլ տալով նախկին բազմաթիվ սխալները(չթվարկեմ, շատ երկար կստացվի)։
Ընդ որում՝ հարկ է սկսել ամենատարրականից՝ դաստիարակությունից (կրթության մասին շատ է խոսվում, չկրկնվեմ. դա գլխավոր հիմնասյունն է). ինչպես հերթ կանգնել, ինչպես վարել մեքենան, ինչպես կայանել, խոսել, հագնվել, ինչպես և ինչքան ուտել...
Իրականում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհից շատ հետ ենք, և ցավալի է դա արձանագրել։
Այսքան ժամանակ մեզ մոտ մեծամասամբ պետության իմիտացիա է եղել՝ առանց բովանդակության մեջ խորանալու։
Ի դեպ, չհաջողելու դեպքում ամբողջն ենք կորցնելու։ Պետականություն ունենալը խաղ ու պար չէ, և շատերը աչք ունեն դրա վրա։ Չես կարող ինքդ տեր կանգնել անկախությանդ, լիքը ուզողներ կան։