Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է արգելափակել...

Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է արգելափակել «Զանգեզուրի միջանցքը», հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք Զանգեզուրի միջանցքը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ իմ վերջին զրույցի ժամանակ։ Չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այդ միջանցքը։

Ինչ վերաբերում է Իրանին, կարծում եմ, որ նա նույնպես չի անի դա՝ հաշվի առնելով երկրի հետաքրքրությունը տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի նկատմամբ։ Այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, ընդհակառակը, շահագրգիռ կողմերը միայն կշահեն», - Ալիևի խոսքերն է մեջբերում «Интерфакс-Азербайджан»-ը։