Չճանաչված Կոսովոյի նախագահ Վյոսա Օսմանին, վարչապետ Ալբին Կուրտին և խորհրդարանի նախագահ Գլաուկ Կոնյուֆցան ստորագրել են Եվրամիության անդամակցության հայտը: Այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Պրիշտինայի կողմից ԵՄ անդամակցության հայտի ներկայացումը, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին, կդառնա ,վաշինգտոնյան համաձայնագրերի ուղղակի խախտում և լիակատար ձախողումե: 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Վաշինգտոնում արձանագրվեցին Սերբիայի և Կոսովոյի ղեկավարության պարտավորությունները (Վաշինգտոնյան համաձայնագրեր), որոնց շարքում է Պրիշտինայի կողմից միջազգային կազմակերպություններում իր թեկնածության առաջադրման մորատորիումը, ինչպես նաև Բելգրադի կողմից աշխարհի մայրաքաղաքների հետ Կոսովոյի անկախության ճանաչումը հետ կանչելու աշխատանքի դադարեցումը։
2021 թվականի օգոստոսի սկզբին Կոսովոյի խորհրդարանը հավանություն չտվեց այն բանաձևին, որը պարտավորեցնում էր չճանաչված կազմավորմանը կյանքի կոչել Վաշինգտոնյան համաձայնագրերը։ Սերբիայի Կոսովո և Մետոքիայի ինքնավար երկրամասը միակողմանի կարգով անկախություն է հռչակել 2008 թվականի փետրվարին և վերջին տարիներին ակտիվորեն փորձում է անդամակցել միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Ինտերպոլին: Կոսովոյի ճանաչման դեմ հանդես է գալիս ավելի քան 60 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը, ինչպես նաև Եվրամիության հինգ անդամ երկրներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, վերջին օրերին Կոսովոյի հյուսիսում իրավիճակի նոր սրացում է տեղի ունեցել: Ի պատասխան սերբ նախկին ոստիկանի ձերբակալության՝ սերբ բնակչությունն արգելապատնեշներով փակել էր մայրուղով անցումը և բողոքի ակցիաներ կազմակերպել: