Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ երկրի 100-րդ վարչապետ ընտրեց Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆումիո Կիսիդային, ով նախկինում զբաղեցնում էր արտաքին գործերի նախարարի պաշտոնը, քվեարկությունը հեռարձակվել է ուղիղ եթերում:
Վարչապետն ընտրվում է ձայների մեծամասնությամբ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից: Յուրաքանչյուր քաղաքական շարժում առաջադրում է իր թեկնածուին, որպես կանոն, դրանք իրենց առաջնորդներն են: Քանի որ իշխող կուսակցությունն ունի մանդատների կեսից ավելին, Կիսիդայի ընտրությունը կանխատեսելի էր:
Այսօր կհրապարակվի կառավարության նոր կազմը: Հանգստյան օրերին Կիսիդան որոշեց նախարարական պաշտոնների բոլոր թեկնածուներին: Կառավարության 20 անդամներից 13-ը նախարարներ կդառնան առաջին անգամ: Նրանցից մեկին այս պաշտոնում դեբյուտանտ դառնալ չի խանգարել նույնիսկ պատկառելի տարիքը` 77 տարեկան: Ամենաերիտասարդ նախարարը 44 տարեկան է:



