Ճապոնիայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի...

Ճապոնիայի հյուսիսում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո պրեֆեկտուրայից արևելք, իսկ օջախը՝ 20 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ինչպես նաև ոչ մի ցունամիի սպառնալիք չի հայտնաբերվել։