Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թի...

Ճապոնիայում 100 տարեկանից բարձր բնակիչների թիվը գերազանցել է 95,1 հազարը։ Սա բացարձակ ռեկորդ է 1963 թվականից ի վեր նման վիճակագրության պահպանման ողջ ժամանակահատվածի համար, հաղորդում է երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Ճապոնիայում 54 տարի անընդմեջ ավելացել է 100 տարեկանից բարձր մարդկանց թիվը։ 2023 թվականին այն աճել է գրեթե 3 հազար մարդով։

100 տարեկանից բարձր ճապոնացիների շրջանում ավելի քան 88%-ը կանայք են։ Երկրում ապրում է նաև մոլորակի ամենատարեց մարդը՝ 116-ամյա Տոմիկո Իտոկան, որը ծնվել է 1908թ.

65 տարեկանից բարձր Ճապոնիայի բնակիչների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 20 հազարով և հասել պատմական ռեկորդային ցուցանիշի՝ 36,25 միլիոն մարդ: Ներկայումս նրանք կազմում են երկրի բնակչության 29,3%-ը։ 80 տարեկանից բարձր ճապոնացիների թիվը հասել է գրեթե 13 միլիոն մարդու՝ սա ընդհանուր բնակչության 10,4%-ն է, որը կազմում է մոտ 125,1 միլիոն մարդ։