Չադում զինամթերքի պահեստում տեղի ունեցած հրդե...

Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում բռնկված հրդեհի և դրան հաջորդած պայթյունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտարարել է աֆրիկյան երկրի նախագահ Մահամաթ Իդրիս Դեբի Իտնոն։

«Ռազմավարական պահուստային ճամբարում զինամթերքի պահեստում բռնկված հրդեհը վնաս է հասցրել մարդկանց առողջությանը և նյութական վնաս: Խաղաղություն զոհվածների հոգիներին, անկեղծ ցավակցություն վշտի մեջ գտնվող ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Պետության ղեկավարը հավելել է, որ կսկսվի հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները և բացահայտելու մեղավորներին։

Ավելի վաղ, ԱԳ նախարար և կառավարության խոսնակ Աբդերաման Կուլամալան հայտնել էր հրդեհի մասին, որը հանգեցրել է մի շարք պայթյունների և կոչ է արել բնակչությանը հանգստություն պահպանել: