Իրանական Չաբահար նավահանգստի և Պակիստանի Գվադար նավահանգստի միջև համագործակցության զարգացումը կարող է նոր առևտրային ուղիներ բացել Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, և ամրապնդել Իրանի դիրքերը որպես Հարավային Ասիան եվրասիական շուկաների հետ կապող կարևոր կամուրջ։ Այս մասին գրում է իրանական Pars Today լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ տրանսպորտի և լոգիստիկայի մասնագետները կարծում են, որ Չաբահարի և Գվադարի միջև համագործակցային մոտեցումը հնարավորություն է ստեղծում զարգացնելու Հնդկական օվկիանոսի ափերից մինչև Նորդուզի սահմանային անցակետ և հայկական շուկա ձգվող լայնածավալ լոգիստիկ ցանց։
Հրատարակությունը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանը դարձել է Իրանի կարևոր առևտրային գործընկերներից մեկը, և այս տրանսպորտային միջանցքների զարգացումը կարող է զգալի օգուտներ բերել երկու երկրներին։
Չաբահար-Նորդուզ երթուղու ակտիվացումը ոչ միայն կնպաստի Թեհրանի և Երևանի միջև առևտրի աճին, այլև կամրապնդի Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց՝ Պարսից ծոցը, Հարավային Կովկասը և Եվրասիական շուկաները կապող առևտրային համակարգում։
Մասնագետների կարծիքով, նման նախագծերը կարող են լրացուցիչ հնարավորություններ ստեղծել Հայաստանի տնտեսության համար։



