Ցավոք, մեր անտառներն ի վճակի չեն բավարարել բն...

«Համակարծիք եմ, որ այստեղ խնդիր ոչ միայն բնապահպանական է, այլ ուղակիորեն փոխկապակցված է սոցիլական և տնտեսական հիմնահարցի հետ, հետևապես լուծումը ևս պետք է փնտրել տարբեր հարթությունների մեջ: Բնականաբար Անտառ ՊՈԱԿ-ի կողմից վարվող քաղաքակնաությունը այսօր ուղղված է նրան, որ մենք կարողանանք համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ և փորձել լուծումներ գտնել համատեղ ուժերով»,- այսօր «Բախումներ Իջևանում․ որքանով է արդյունավետ պայքարում պետությունը ծառահատումների դեմ» թեմայով քննարկման ժամանակ նման միտք հայտնեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը:

Նրա խոսքով՝  խնդրի լուծման ուղղությամբ կատարված նորարարություններից է թափուկի բաշխման կարգը: Համայնքների պահանջով դրանք դուրս են բերվում և մատակարարվում բնակիչներին՝  ըստ համայնքերի կողմից նախապես ներկայացված ցուցակների: Փափուկի բաշխումը ամենացավալի թեմաներից մեկն է, խնդիրը սրվում է ձմեռամուտին: 

«Խնդիրն այն է, թե արդյոք այն պահանջը, որը ներկացվում է բնակիչների կամ համայնքերի կողմից ուղակիորեն համապատասխանում է անտառներում առկա պաշարներին: Ցավոք մեր անտառներն այսօր ի վճակի չեն լիարժեք բավարարել բնակչության վառելափայտի պահանջը: Հակասությունը հենց այստեղից է առաջանում»,- իր խոսքում ասաց ՊՈԱԿ-ի տնօրենը: