Միջազգային
-
Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես է «աքսակալ» Մակրոնի հետ քննարկել Երևանի «սխոդկան»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կոչ է արել լինել «շարժիչ ուժ խաղաղ երկխոսության առաջմղման գործում», ինչպես նաև նրան հրավիրել է Մինսկ։ Դրա մասին Լուկաշենկոն պատմել է Աստանայում լրագրողներին՝ պատասխանելով մայիսի 24-ին Բելառուսի...
-
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը փոփոխվել է
Հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս համաձայնեցված չէ։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդում էՏԱՍՍ-ը: Նրա տեղեկություններով՝ տեքստը դ...
-
Թուրքիային պատկանող բեռնատար նավը Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի hարձակման․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիային պատկանող չորաբեռնատար նավը մայիսի 28-ին Սև ծովում ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակման, ինչի հետևանքով տուժել է երկու մարդ։ Այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, հաղորդում էՏԱՍՍ-ը: «Հայտնի է դարձել, որ ուկրաինական Օդեսա նավահանգստից դեպի Թուրքիա չոր բեռն...
-
Իսրայելի և Լիբանանի ռազմական պաշտոնյաները Պենտագոնում բանակցություններ կանցկացնեն
Իսրայելի և Լիբանանի ռազմական պաշտոնյաները Պենտագոնում մայիսի 29-ին անվտանգության վերաբերյալ բանակցություններ կանցկացնեն՝ սահմանային իրավիճակի սրման և Լիբանանում Իսրայելի կողմից իրականացվող հարվածների սաստկացման ֆոնին։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Միացյալ Նահան...
-
Ռումինիան կփակի Կոնստանցայում Ռուսաստանի հյուպատոսությունը
Ռումինիան կփակի Կոնստանցայում Ռուսաստանի հյուպատոսությունը: Այս մասին հայտարարել է նախագահ Նիկուշոր Դանը, հաղոդում էՌԻԱ Նովոստի-ն: «Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է պերսոնա նոն գրատա, իսկ հյուպատոսությունը կփակվի»,- ասել է Դանը՝ Ազգային պաշտպանո...
-
Հունգարիայի նախագահը հրաժարվում է ենթարկվել պաշտոնից հեռանալու վարչապետի կոչին
Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը հրաժարվել է նոր վարչապետ Պետեր Մագյարի խնդրանքով հրաժարական տալ և դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝խնդրելով իրավական գնահատական տալ ստեղծված իրադրության վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել նախագահի գրասենյակը։ «Քաղաքական պա...
-
ՀՀ-ն, ԵՄ-ի հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ-ի նորմերին. Պեսկով
Հայաստանը, Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն Եվրասիական տնտեսական միության նորմերին. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում էՌԻԱ Նովոստի-ն: «Հայաստանը, ԵՄ-ի...
-
ԵԱՏՄ չորս երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է Մհեր Գրիգորյանին
ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարներն Աստանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում հայտարարություն են ընդունել և այն փոխանցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Ն...
-
Եվրասիական սերտ ինտեգրումը, այնուամենայնիվ, իրական օգուտ է բերում մեր միավորման անդամ պետություններից յուրաքանչյուրին․ Պուտին
Եվրասիական սերտ ինտեգրումը, հաշվի առնելով ներկա իրավիճակի առանձնահատկությունները, օգուտ է բերում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի...
-
Ռումինիայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն հայտարարել է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է արտգործնախարարություն։ Պատճառը նախօրեին ռուսական ԱԹՍ-ի հարվածն էր բնակելի շենքերից մեկին, ինչի հետևանքով կան վիրավորներ։ «Մենք ունենք Ազգային պաշտպանության նախարարություն...

