«Այս պահին այդպիսի ազդակ չունենք»․ Փաշինյանը՝...

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող գազի սակագնի թանկացման ազդակ չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ազդակ կլինի, երբ իրավիճակ կլինի, մենք դրա մասին կմտածենք»,- ասաց նա:

Վարչապետը հավելեց՝ Կառավարությունը, սակայն, մշտապես քննարկում է տարբեր իրավիճակների հետ կապված սցենարներ:

«Ես 2018 թվականից ամեն տարի այդ իրադրության հետ բախվում եմ, որովհետև անընդհատ այդ հարցերը հնչում են: Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, բայց այս պահին այդպիսի ազդակ չունենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները հայտարարել էին, որ ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։