Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագիծը փոփո...

Հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի նախագծի տեքստը վերջին օրերին փոփոխություններ է կրել և դեռևս համաձայնեցված չէ։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկություններով՝ տեքստը դեռ հաստատված չէ, և այդ պատճառով արևմտյան լրատվամիջոցների կողմից որպես համաձայնագրի նախնական տարբերակ հրապարակված տեքստերը առայժմ անճշտություններ են պարունակում։

«Վերջին մի քանի օրվա ընթացքում հուշագրի տեքստը որոշակի փոփոխությունների է ենթարկվել»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի բանակցողները համաձայնեցրել են փոխըմբռնման հուշագրի նախագիծը, և այն սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հավանությանը։ Ըստ պորտալի տեղեկությունների՝ համաձայնագիրը ենթադրում է հրադադարի ռեժիմի երկարաձգում և բանակցությունների մեկնարկ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։