Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան կարծում է, որ հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ի վերջո հանգեցրել են նախագահի և վարչապետի հրաժարականին, վնաս են հասցրել հանրապետության իմիջին, սակայն իրավիճակը անդառնալի չէ։ Այս մասին նախկին նախագահը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Նոյեմբերի 15-ին Սուխումում ընդդիմության ներկայացուցիչները գրավել են կառավարական շենքերի համալիրը՝ ներառյալ խորհրդարանը, նախագահի վարչակազմը և կառավարությունը: Ավելի վաղ Բժանիան ընդդիմության գործողությունները որակել էր որպես պետական հեղաշրջում։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները գնահատում եմ որպես երեւույթների շղթա, որոնք լուրջ վնաս են հասցրել մեր պետությանը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ դրանք երևույթներ են, որոնք ապագայում պետք է բացառվեն Աբխազիայի քաղաքական կյանքից»,- ասել է գործակալության զրուցակիցը։