Բացել Լրահոսը
Հայ
Рус
Eng
10:10
18 նոյեմբերի
«Ա1+»-ի հայտարարությունը
9:59
18 նոյեմբերի
Բուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը
9:09
18 նոյեմբերի
Նենսի Փելոսին հեռանում է Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդի պաշտոնից
23:40
17 նոյեմբերի
Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
23:08
17 նոյեմբերի
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարզում անցկացրեց Ալբանիայում
22:09
17 նոյեմբերի
Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ալիևին
21:56
17 նոյեմբերի
ՀՀ ԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնֆերանսին
21:53
17 նոյեմբերի
Օրացույց․ 17-ը նոյեմբերի․ Դաշնակցությունը հավաքվել է որոշելու՝ ով է հայ, եւ ով հայ չէ
21:06
17 նոյեմբերի
Поэтесса, которая хотела стать «акустической террористкой»
21:05
17 նոյեմբերի
Խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել
19:58
17 նոյեմբերի
Տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ոստիկանություն
19:57
17 նոյեմբերի
Վարչապետը ներկա է գտնվել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնի բացմանը
18:47
17 նոյեմբերի
Գերասիմ Վարդանյանը շուտով ազատության մեջ կլինի, խափանման միջոցը փոխվել է. Պաշտպան
18:36
17 նոյեմբերի
Մեր կյանքը 2018թ-ից այս կողմ վերածվել է իրավական լուրերի քրոնիկոնի․ Էլինար Վարդանյան
18:30
17 նոյեմբերի
Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
18:22
17 նոյեմբերի
Առաջին անգամ Հայաստանում բացվել է պրոբացիայի շահառուների համար մասնագիտական ուսուցման կենտրոն
18:21
17 նոյեմբերի
Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել շարքային զինծառայող
18:08
17 նոյեմբերի
Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ. ոստիկանության անդրադարձը
18:06
17 նոյեմբերի
Իտալիայի դեսպանը համտեսել է ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքները
18:02
17 նոյեմբերի
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
18:01
17 նոյեմբերի
Վարչապետն ընդունել է ուկրաինահայ մի խումբ գործարարների
17:53
17 նոյեմբերի
Հիվանդանոցի բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 35-ամյա տղամարդը
17:29
17 նոյեմբերի
«Հպարտության և հուզմունքի պահեր պարգևեցիք». Վահրամ Դումանյանն ընդունել է շախմատի աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանին
17:26
17 նոյեմբերի
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Ալբանիա
17:12
17 նոյեմբերի
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Միշելին Կալմի-Ռեյի հետ
17:03
17 նոյեմբերի
Պեմզաշենում կատարված սահմռկեցուցիչ դեպքի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին անգնահատելի օժանդակություն են ցուցաբերել
16:58
17 նոյեմբերի
Մահապատիժը արդարությունը փոխարինում է վրեժով․ԵՄ գլխավոր քարտուղար
16:56
17 նոյեմբերի
Պետք է ամեն ինչ անել, որ Իրան գնացող և այնտեղից եկող բեռնատարները կարողանան երթևեկել այդ ճանապարհով․ Փաշինյան
16:51
17 նոյեմբերի
Զինծառայողներին տեղափոխող Կամազը կողաշրջվել է վարելու կանոնները խախտելու հետևանքով․ ՔԿ
16:46
17 նոյեմբերի
Քյարամյանը նշանակումներ է արել
ԿԳՄՍՆ
9:59, 18 նոյեմբերի
Պաշտոնական
Բուհերի ընդունելության առաջին փուլի հայտերը ԳԹԿ-ն կընդունի դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը
Աջակցիր «Ա1+»-ին
Գնահատման և թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի հայտագրումը:
Ավարտական քննություններ
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը տնօրենը պետք է ուղարկի Գնահատման և թեստավորման կենտրոնի info@atc.am էլեկտրոնային հասցեին՝ դեկտեմբերի 15-ից 30-ը։
Միասնական քննություններ
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ` նշելով առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար 2022-2023 ուստարվա շրջանավարտը պետք է դիմի իր ուսումնական հաստատության տնօրենին:
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուստարվա շրջանավարտները, հանրակրթական դպրոցների և ՄԿՈԻ հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտները, ինչպես նաև օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կցվում է :
Պահանջվող փաստաթղթեր
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`
3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ



