Բրունեյ Դարուսսալամի կառավարությունը կրթաթոշա...

Բրունեյ Դարուսսալամի կառավարությունը կրթաթոշակներ է առաջարկում միջազգային ուսանողներին՝ 2026-2027 ուստարում տեղի բուհերում սովորելու համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Դիմորդները պետք է դասընթացի/ծրագրի մեկնարկի տարվա հուլիսի 1-ի դրությամբ չգերազանցեն հետևյալ տարիքային շեմերը՝

  • 25 տարեկանը՝ բակալավրիատի կրթական ծրագրերի համար,
  • 35 տարեկանը՝ մագիստրոսական (Postgraduate Master’s Degree) ծրագրերի համար:

Դիմորդները պետք է ունենան անգլերեն լեզվի բավարար իմացություն՝ հաստատված հետևյալ գնահատումներից մեկով՝

  • GCE O Level քննության Credit 6
  • IGCSE անգլերեն (որպես երկրորդ լեզու) քննության «C» գնահատական
  • TOEFL՝ նվազագույնը 550 միավոր
  • IELTS՝ նվազագույնը 6.0 միավոր

Կրթաթոշակի համար կարելի է դիմել մինչև 2026 թ. փետրվարի 15-ը հետևյալ հղումով՝ http://www.mfa.gov.bn/pages/online-bdgs.aspx։

Դիմորդները մրցույթի արդյունքների մասին կտեղեկանան 2026 թ․ հունիսին։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԿԳՄՍՆ միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժին, հեռ.՝ (+374)10-599 699 (646):