
«Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,-ասաց Ղուկասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան բերման է ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։