BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) «հնգյակը» կարող Է վերածվել 15–17 պետությունների միավորման, եթե խումբ ընդունվեն անդամակցության ցանկություն հայտնող բոլոր երկրները, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովում ելույթի ժամանակ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությանը:
«Այս ձևաչափը (RIC՝ Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան), բոլորս գիտենք, կյանքի ուղեգիր տվեց BRICS «հնգյակին», որն այժմ մեծ ուշադրության Է արժանանում:
Պետությունների մի ամբողջ հերթ Է գոյացել լիիրավ անդամակցության նկրտումներով: Եթե բոլորի ցանկությունը բավարարվի, ապա «հնգյակը» կվերածվի 15–17 երկրների միավորման, ինչպես ցույց տվեց BRICS-ի հունիսյան գագաթնաժողովը, որը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրեցին մեր չինացի գործընկերները»,- ասել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ընդ որում, Լավրովն ընդգծել Է, որ RIC-ը մնում Է գործող ձևաչափ, որի շրջանակներում հանդիպում են ոչ միայն ԱԳՆ ղեկավարաներն, այլև առևտրի, Էներգետիկայի և տնտեսական զարգացման նախարարները: