Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու․ Արմեն Աշո...

Խստորեն դատապարտում եմ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը: Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:

Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու: Իմ զորակցությունն եմ հայտնում «ԺՈՂՈՎՈՒՐԴ»  օրաթերթի ողջ խմբագրակազմին:

Գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում