
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի համար կարևոր է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցի մայիսի 15-ին Թուրքիայում կայանալիք Ուկրաինա-ՌԴ հանդիպմանը։
«Ես հենց նոր լսեցի նախագահ Թրամփի հայտարարությունը, շատ կարևոր խոսքեր էին: Ես աջակցում եմ Թրամփին ամբողջական և անվերապահ հրադադարի գաղափարի հրացում, քանի որ դա հիմք տա դիվանագիտության համար։ Եվ մենք դա ենք ուզում, մենք պատրաստ ենք մեր կողմից լռություն ապահովել», - ասել է նա։
Պետության ղեկավարը հավելել է, որ պատրաստ է Թուրքիայում կայանալիք հանդիպմանը և հույս ունի, որ ռուսական կողմը չի խուսափի հանդիպումից։
«Եվ իհարկե, մենք բոլորս Ուկրաինայում կցանկանայինք, որ նախագահ Թրամփը մեզ հետ լիներ Թուրքիայի այս հանդիպմանը: Սա ճիշտ գաղափար է: Մենք կարող ենք շատ բան փոխել: Նախագահ Էրդողանը իսկապես կարող է ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպել: Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնում են», - հավելել է նա:
Երկուշաբթի Թրամփը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջիկա բանակցությունները կարող են արդյունավետ լինել և ասել, որ կարող է թռչել Ստամբուլ, եթե դա օգտակար լինի: