Բոլորս պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝...

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ, 2-րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։

Անկախ մեր քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ մենք բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ մեր պետության գոյության հետագա ողջ ընթացքում։

Շնորհավոր Սահմանադրության օրը»։