Միացյալ Նահանգները հունիսի 21-ին կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
«Նախագահ Բայդենն ասել է, որ մենք Ուկրաինայի հետ կլինենք այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Մենք կշարունակենք գործել այս պարտավորության համաձայն, ներառյալ Ուկրաինային օգնության նոր փաթեթի միջոցով, որի մասին մենք կարող ենք հայտարարել վաղը»,-ասել է Բլինկենը Մեծ Բրիտանիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Միջոցառման հեռարձակումը Լոնդոնից ապահովել են բրիտանական ԶԼՄ-ները: