Սահմանի ընդհանուր հատվածում իրադրության կայունացման շուրջ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ ստորագրված արձանագրությունը նախատեսում Է մարտական գործողությունների դադարեցում, ինչպես նաեւ ուժերի հետքաշում շփման գծից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):
«Անցկացված բանակցությունների շնորհիվ եւ ի կատարումն հրադադարի եւ իրադրության ապաԷսկալացիայի շուրջ՝ ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունների, կողմերի միջեւ ստորագրվել Է սահմանամերձ տարածքներում զինված բախման կարգավորման շուրջ արձանագրություն, որը նախատեսում Է մարտական գործողությունների լիակատար դադարեցում, զորքերի եւ ռազմական տեխնիկայի հետքաշում դրանց մշտական տեղաբաշխման վայրեր, սահմանապահ ուղեկալների եւ պարետատների համատեղ զինաքննություն, ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին եւ 16-ին տեղի ունեցած զինված ընդհարումների հանգամանալից հետաքննություն»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես հիշեցրել են գերատեսչությունում, փաստաթուղթը սեպտեմբերի 19-ին ստորագրել են Ղրղզստանի ԱԱՊԿ-ի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը եւ Տաջիկստանի ԱԱՊԿ-ի նախագահ Սայմումին Յատիմովը «զինված բախման կարգավորման աշխատանքի շրջանակներում»: «Կողմերի համատաղ աշխատանքը սահմանամերձ տարածքում խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնման ուղղությամբ շարունակվում Է»,- նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: