Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այլեւս աշխարհի ամենահարուստ մարդը չէ։ Այն բանից հետո, երբ վերջին մեկ օրում նա կորցրեց 14 միլիարդ դոլար իր ընկերության բաժնետոմսերի գնանկման պատճառո, նրա կարողությունը դարձավ 192,4 միլիարդ դոլար։ Առաջին հորիզոնական բարձրացավ Louis Vuitton Moët Hennessy (LVMH)-ի սեփականատեր Բեռնար Առնոն, ում կարողությունն այս պահին գնահատվում է 192,9 միլիարդ դոլար, ըստ Forbes –ի։ Երրորդ հորիզոնականում Իլոն Մասկն է, ում կարողությունը գնահատվում է 179,4 միլիարդ դոլար։



