Բեյրութում փեյջերի պայթյունից վիրավորվել է Իր...

Լիբանանից ստացված տեղեկություներով՝ Բեյրութում պայթյունի հետևանքով վիրավորվել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոջթաբա Ամանին, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Լրատվամիջոցը մանրամասնել է, որ Իրանի դեսպանը Բեյրութում վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով։

«Դեռևս չհաստատված տվյալներով՝ Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է Լիբանանում և Սիրիայում իսրայելական զանգվածային կիբերհարձակման ժամանակ»,- գրում են իրանական լրատվամիջոցները։