Բեռլինում թույլ չեն տվել մայիսի 8-ին և 9-ին օ...

Գերմանիայի մայրաքաղաքում երկրորդ տարին անընդմեջ կարգելվի խորհրդային հուշահամալիրներում Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և ԽՍՀՄ-ի դրոշներ ու խորհրդանշաններ կրելը, ինչը, սակայն, չի տարածվում դիվանագետների և վետերանների վրա։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

«Այս օրերին ուշադրության կենտրոնում է գտնվում արժանի հարգանքի տուրքի մատուցումն այն ժամանակվա խորհրդային բանակի ընկած զինվորներին, որոնք այլ զինված ուժերի հետ միասին նպաստել են Գերմանիայի և ամբողջ աշխարհի ազատագրմանը նացիստական ​​բռնապետությունից», - հաղորդվում է Բեռլինի ոստիկանության կայքում:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ իրավապահները, զինվորական գերեզմանների խնամքի մասին գերմանառուսական համաձայնագրին համապատասխան, պարտավոր են պահպանել խորհրդային հուշահամալիրները Տրեպտով պուրակում, Տիրգարտենում և Շյոնհոլցեր Հայդե պուրակում, ուստի այս տարի ուկրաինական, ռուսական և խորհրդային դրոշներ, ինչպես նաև գեորգիևյան ժապավեններ կրելու արգելքը մայիսի 8-ին և 9-ին մնում է ուժի մեջ: Արգելքը չի վերաբերի դիվանագետներին և վետերաններին։