Բելգիայի վարչապետը կիրակի օրը անցկացված ընտրություններում իր ֆլամանդական ազատականներ և ժողովրդավարներ (Open VLD) կուսակցության ծանր պարտությունից, ապա՝ թագավորին այցից հետո պաշտոնապես հրաժարական է տվել, գրում է բրիտանական The Guardian-ը։
Թագավորն ընդունել է Ալեքսանդր Դե Կրոոյի հրաժարականը։
Նա կմնա ժամանակավոր վարչապետի պաշտոնում, քանի դեռ յոթ կուսակցություններից բաղկացած նոր կոալիցիաչի ձևավորվել։ The Guardian-ը նշում է, որ գործընթացը կարող է ամիսներ տևել:



