Բելգիան կկատարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և մյուսների նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից տրված ձերբակալության հրամանները։ Այս մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Դե Կրոն, փոխանցում է Belga News Agency-ն։
Անցյալ շաբաթ Հաագայի ՄՔԴ-ն Նեթանյահուի և նրա պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության հրաման է տվել՝ Գազայի հատվածում Իսրայելի ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար:
«Եթե այդ անձը գտնվում է մեր տարածքում, ապա ձերբակալման հրամանը պետք է կատարվի։ Մեր երկրի համար չափազանց կարևոր է, որ ծանր հանցագործություններն անպատիժ չմնան։ Առանց արդարության չի կարող լինել տեւական խաղաղություն»,- ասել է Բելգիայի վարչապետը։