Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու...

ելառուսի իշխանությունները մտածում են երկրում երկրորդ ատոմակայանի կառուցման մասին։ Այս մասին Կոստյուկովիչի քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացրել է ԲելՏԱ-ն։

«Հավանաբար, մեր հասարակությունն արդեն հաղթահարել է հետչեռնոբիլյան համախտանիշը... Առայժմ մտածում ենք... Շատ կցանկանայինք կառուցել երկրորդ կայանը»,- նշել է Լուկաշենկոն։

Պետության ղեկավարը վստահություն  է հայտնել, որ Մինսկը ճիշտ որոշում է կայացրել՝ Բելառուսի ԱԷԿ-ը կառուցելով։