Բելառուսում հազարավոր բանտարկյալների համաներո...

Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը հայտարարել է, որ 8000 մարդու համաներում կշնորհվի, փոխանցում է BelTA-ն։

Գլխավոր դատախազը հայտարարել է, որ 2019-2020 թթ. համաներման տակ է հայտնվել ավելի քան 30 հազար բելառուս։ Ոմանց պատժաչափը կրճատվել է մեկ տարով, իսկ ոմանք ընդհանրապես ազատվել են բանտից։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիության եւ համաներման մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանդիպմանը բացատրել է, որ դա «թույլատրելի է միայն նրանց համար, ովքեր իսկապես արժանի են դրան»։

Նա ընդգծել է, որ դատապարտյալների մեջ տարբեր մարդիկ կան. պատահաբար սխալվածներ, անզգուշությամբ հանցագործություններ կամ աննշան հանցագործություններ կատարածներ, այդ թվում՝ բողոքի ակցիաների մասնակիցներ։