ԲԴԽ անդամները կհանդիպեն դատավոր Դավիթ Գրիգորյ...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ում աշխատասենյակը ՀՔԾ-ի քննիչները խուզարկել էին ու առգրավել որոշ փաստաթղթեր, այսօր հանդիպելու է Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Մենք բոլոր թղթերը կստուգենք, իր հետ կխոսենք, կհասկանանք, տեսնենք՝ այս գործողությունները որքանով են ազդել դատավորի գործունեության վրա», - ասաց նա։

Գրիգոր Բեքմեզյանը հայտնեց, որ Դավիթ Գրիգորյանի հետ հանդիպելու նախաձեռնությունն իրենցն է։