Հունիսի 24-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի մասնակցությունը հունիսի 25-ին Գդանսկ քաղաքում Ուկրաինայի վերականգնման խորհրդաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ անցկացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:



